Երևանի «Գյոթե» կենտրոնի բացման կապակցությամբ, կենտրոնում ընթանում է «Երևան՝ իղձեր մայրաքաղաք» ցուցահանդեսը։ Այն «Տեղային արդիություններ» (Local Modernities) խորագրի ներքո տարածաշրջանային նախագծի մի մասն է, որն անդրադառնում է հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանը։ Ցուցահանդեսը Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի ադապտացված տարբերակն է։
Ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արևշատյանը հունվար 25-ին՝ ժամը 18։00-ին, «Գյոթե» կենտրոնում կիրականացնի շրջայց կուրատորի ուղեկցությամբ։ Այն Ցուցահանդեսը բաց է յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 15։00-21։00-ն։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ փետրվարի 16-ը։ Մուտքն ազատ է։
«Գյոթե» ինստիտուտը Երևանում առաջին անգամ մի հարկի տակ է միավորել գերմանական մշակութային նախաձեռնությունները, գերմանական ընթերցասրահը, արդեն 6 տարի գործող Գերմաներենի ուսուցման Կենտրոնը։ Գյոթե կենտրոնն իր աշխատանքները կենտրոնացնելու է մշակույթի ոլորտի տարբեր փորձագետներին համախմբելու, նրանց հետ սերտորեն համագործակցելու ուղղությամբ։